Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է Փարիզի մոտակայքում՝ Վիլնեւ լա Գարենեի Primark խանութում, կողոպուտի փորձի դեպքը։ Այս մասին գրում է Le Parisien-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։
Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալները լքել են առեւտրի կենտրոնը եւ փախել քաղաքի կենտրոնի ուղղությամբ։ Այս պահին հետապնդում է ընթանում, գրում է Gazeta-ն։
Ոստիկանները հայտնում են, որ խանութը կողոպտել են 2 մարդ՝ սեւ հագուստով։



























