Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է ԱԳՆ գործունեությունը։

Ինչպես գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ԱզԹիվին, Իլհամ Ալիեւի  նախագահությամբ կայացել է կառավարության նիստ՝ նվիրված 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին եւ առաջիկա խնդիրներին։

Ալիեւը սուր քննադատության է ենթարկել ԱԳՆ գործունեությունը եւ նշել, որ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի Ադրբեջանի նկատմամբ այլ պետությունների վերաբերմունքին համապատասխան։