Մադոննան կտրուկ փոխվել է: Նրա արտաքինը մտածմունքների տեղիք է տալիս: Հավանաբար, ռեժիսորի աշխատանքը դժվար է տրվում 52-ամյա Մադոննային. Վերջին օրերին նա ծերացել է մի քանի տարով: Դրա հետ մեկտեղ նա շարունակում է հագնվել դեռահասի պես՝ հանրությանը հայտնվելով ամենաանհեթեթ հագուստներով:
Վերջին օրերը երգչուհին անցկացնում է նկարահանման հրապարակում, նա նկարում է իր դեբյուտային «W.E.» ֆիլմը՝ անգլիական Էդուարդ 8-րդ թագավորի եւ ամերիկուհի Ուոլիս Սիմփսոնի սիրո պատմությունը, որի պատճառով միապետը ստիպված էր հրաժարվել գահից: Այժմ նկարահանումներն ընթանում են Լոնդոնում:




























