Հուլիսի 12-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեւան-Երեւան ճանապարհին՝ ՃՈ հենակետից 10 կմ դեպի Երեւան, տղամարդու են վրաերթի ենթարկել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւան-Սեւան ճանապարհի 43-րդ կմ-ին, Երեւան ընթանալիս, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածի դիակը հայտնաբերվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշի տակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կոտայքի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: