Թաիլանդում 10 մարդ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել միապետության ինստիտուտը վիրավորելու համար։ Համապատասխան որոշումը կայացվել է Բանգկոկի ռազմական տրիբունալի նիստում, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հայտնի է, որ ազատազրկված անձինք Թաիլանդի քաղաքացիներ են։ Նրանց մեղադրանք էր  ներկայացվել այն բանից հետո, երբ վերջիններս համացանցում տեսահոլովակ էին տեղադրել, որը, ինչպես նշում է մեղադրական կողմը, հակամիապետական արտահայտություններ եւ միապետի հասցեին վիրավորանք է պարունակում, գրում է ՏԱՍՍ-ը։

Դատարանում ապացուցվել է, որ նրանք բոլորը հակամիապետական ինտերնետ-միության անդամ են։ 2009թ.-ից նրանք համացանցում 400 տեսա-ձայնագրություն են տարածել, որոնք վիրավորում են միապետության ինստիտուտը։

Նշենք, որ Թաիլանդում միապետին վիրավորելը քրեական հանցագործություն է, որի համար կարող է սպառնալ մինչեւ 15 տարվա ազատազրկում։