Նաոմի Քեմփբելին Մոսկվայում մոլագար է հետապնդում: 40-ամյա մոդելը պարբերաբար բացիկներ ու ծրարներ է ստանումը` սիրո խոստովանություններով ու մահվան սպառնալիքներով:

Պարզվել է, որ Քեմփբելին հասցեագրված վերջին բացիկներից մեկում եղել է հետեւյալ գրությունը. «Դու, միեւնույն է, կդառնաս իմ կինը, կամ էլ քեզ կսպանեմ», հաղորդում է Lifenews-ը: Աստղի թիկնապահը հայտնել է, որ եթե Նաոմի Քեմփբելը օգնություն խնդրի, իր գործակալությունը պատրաստ է ուժեղացնել հսկողությունը եւ ապահովել անհրաժեշտ պաշտպանություն: