Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհել են Մամուլի խորհրդի պարգեւը «Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության գործում իր վճռական դիրքորոշման համար»։

Ինչպես հաղորդում է Azernews-ը, ակումբի նախագահ Աֆլատուն Ամաշեւը, հանձնելով պարգեւը, ընդգծել է «ազգային մամուլի զարգացման» փաստը, հավելել, թե գնահատում են Ալիեւի դերը։

Նշենք, որ Ադրբեջանում տասնյակ լրագրողներ հետապնդումների եւ բռնաճնշումների են ենթարկվում, կան քաղաքական ենթատեքստով կալանավորվածներ։