Հայտնի ռուս երգիչ եւ կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը սենսացիոն խոստովանություն է արել: Առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա թողել է խմելը: Ագուտինը նշել է, որ մինչեւ որոշակի սահմանի հասնելը, խմելը ուրախություն է պատճառում, բայց ժամանակի հետ սկսվում են շարունակական հարբեցողությունները եւ մարդու աստիճանական դեգրադացիան: Բանը հասնում է նրան, որ մարդն սկսում է մոռանալ բառերը կամ թե ինչ օր է այսօր: Արտիստն ասել է, որ պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել:

Լեոնիդը խոստովանել է, որ խմելը թողնելն այդքան էլ հեշտ գործ չէ եւ ինքը անկեղծորեն նախանձում է նրանց, ովքեր չեն կարողանում ալկոհոլ օգտագործել առողջական խնդիրների պատճառով: Հաղորդում է eurosmi.ru-ն:

Ներկայումս երգիչը այլեւս չի խմում եւ ակտիվորեն զբաղվում է սպորտով: