Պակիստանի մայրաքաղաքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժից առնվազն 3 մարդ է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը:

Աբասաբադում  զոհվել են նույն ընտանիքի 3 անդամներ, որոնց վրա փուլ է եկել իրենց տունը:

Ավելի վաղ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ շաբաթ գիշերը Իսլամաբադից 15 կմ հեռավորության վրա 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: