«Կնքահայր-բատկան-3» ֆիլմը ցուցադրվել է ռուսաստանյան դաշնային ալիքներից մեկի՝ NTV-ի եթերում, օգոստոսի 15-ի երեկոյան:

Այդ ֆիլմը խիստ քննադատության է ենթարկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ նրա շրջապատին: Հուլիսին նույն ալիքի եթերում ցուցադրվել են այդ ֆիլմի առաջին երկու մասերը:

Կոմպրոմատ-ֆիլմի հերթական սերիայում խոսվում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտանիքի բիզնեսի մասին: Ֆիլմում հարցազրույցներ են տալիս Բելառուսից փախած ՆԳՆ կոռուպցիայի դեմ վարչության նախկին պետ Վյաչեսլավ Դուդկինը, արտաքսված ռուսաստանցի գործարար Ալան Պլիեւը, ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը, իրավապաշտպան Օլեգ Վոլչեկը եւ այլք:

Ֆիլմում ներկայացվում են կտորներ հոգեբույժ Դմիտրի Շիգելսկու եզրակացությունից, որը Բելառուսի առաջնորդին տրվել էր դեռեւս 10 տարի առաջ:

Բելառուսում ֆիլմը չեն ցուցադրել, դրա փոխարեն եթեր է հեռարձակվել Միխայիլ Բոյարսկու մասին պատմող ֆիմը: