Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիս-արեւմյան ափերի մոտ, այսօր՝ հուլիսի 27-ի առավոտյան, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Ինդոնեզիայի օդերեւութաբանության, կլիմատոլոգիայի եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունից:
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Նիաս կղզու արեւմտյան ափի մոտ, իսկ օջախը գտնվել է Հնդկական ովկիանոսի հատակից 71 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Աշխարհում ամենից շատ երկրաշարժները տեղի են ունենում Ինդոնեզիայում: 2004 թվականին Սումատրայում տեղի էր ունեցել վերջին 40 տարիներին ամենահզոր երկրաշարժը, որին հաջորդել էր ցունամին: Աղետից հարյուր հազարավոր մարդիկ էին զոհվել 12 երկրներում:



























