Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ, Ալեուտյան կղզիների շրջանում  6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկի բնակավայրից 100 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջաժը գտնվել է 10 կմ խորության վրա, հաղորդում է Gazeta-ն:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ ցունամիի վտանգ եւս չկա: