Մոտ 10 հազար մարդ է տարհանվել Ֆրանսիայի Վար դեպարտամենտի երեք քեմփինգային ճամբարներից՝ անտառային հրդեհների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրես»-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, տարհանվել են Ֆրեժյուս, Պյուժե սյուր Արժան եւ Բոդյուեն կոմունաների շրջաններում տեղակայված ճամբարներում գտնվողները:

Բոլոր տարհանվածները ողջ են եւ առողջ, ոչ ոք չի տուժել: