Սիլվեստեր Ստալոնեի նոր ֆիլմը դարձել է հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը: Խոսքը «Անկասելիները» մարտաֆիլմի մասին է, որի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ գլխավոր դեկատարներից մեկը Ստալոնեն է: ԱՄՆ-ի եւ Կանադայի տարածքում վարձույթի երեք օրերի ընթացքում ֆիլմը հավաքել է 35 մլն դոլար:
Երկրորդ տեղում «Կեր, աղոթիր, սիրիր» մելոդրամն է՝ Ջուլիա Ռոբերթսի կատարմամբ, որը հավաքել է 23,7 մլն դոլար:
«Անկասելիների» սյուժեն բավական պարզ է: Հինգ տարիքով վարձկանների առաջարկում են նոր աշխատանք. վերացնել Հարավային Ամերիկայի փոքրիկ երկրներից մեկի անդուր նախագահին: Իրականում նախագահը այնքան էր տհաճ չէ, իսկ գործատուների նպատակը բոլորովին այլ է:
Ֆիլմի գլխավոր «չամիչն» այն է, որ մեկ տեղում են հայտնվել 80-ականների եւ 90-ականների մարտաֆիլմերի դեմքերը: Ստալոնեին հաջողվել է իրար գլխի հավաքել Ջետ Լիին, Դոլֆ Լունդգրենին, Միկի Ռուրկին, Բրյուս Ուիլիսին, Առնոլդ Շվարցենեգերին եւ Ջեյսոն Սթեթհեմին, գրում է Infox.ru-ն:




























