Թուրքիայի ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 28-ին, վաղ առավոտյան մի քանի ժամով փակել է Ստամբուլի կենտրոնական պողոտաներից մեկը:

Ինչպես հայտնում է Haber 7 կայքը, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ստամբուլի ոստիկանության մոտ գտնվող գրասենյակի մոտ կասկածելի մանկասայլակ կա, որի մեջ ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները դադարեցրել են Վաթան պողոտայի երկկողմանի երթեւեկությունը, արգելել մարդկանց անցնել այդ պողոտայով: Այդ ընթացքում սակրավորները ստուգել են մանկասայլակը, որտեղ ոչինչ չեն հայտնաբերել:

Պողոտայի երթեւեկությունը վերականգնվել է: