Ալյասկայում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռեդաուտ հրաբխից 69 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 124 կմ խորության վրա:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: