Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաեւ արտաքին լուսավորության ծրագիրը:

Ըստ այդմ, կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է   4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչեւ տարեվերջ: