Շրի Լանկայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որին մասնակցել է երկրի ֆինանսների նախարարը, կրակոցներ են հնչել, առնվազն մեկ մարդ մահացել է, հաղորդում է Reuters-ը:
Չորս մարդ մեքենայով մոտեցել են հանրահավաքի վայրին եւ կրակ բացել, որի հետեւանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ:
«Կարծես՝ նրանք ինձ վրա էին նշան բռնել: Հիմա անվտանգ վայրում եմ: Չորս մարդ կրակում էին բոլոր ուղղություններով»,-հայտարարել է ֆինանսների նախարար Ռավի Կարունանայակեն:
Նախարարի խոսքով, այս կրակոցներով փորձ են արել վարկաբեկել իշխանությանը համընդհանուր ընտրությունների նախաշեմին, հաղորդում է Gazeta-ն:





























