Հակառակորդի կողմից 1.5 տարի առաջ հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն օրերս մեկնել է Գերմանիա՝ բուժում ստանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վիրավորված զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը:

«Արդեն մեկնել ենք, Գեւորգը սկսել է բուժումը»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները: