Բրյուսելի հյուսիսային  հատվածում մարդիկ են պատանդ վերցվել, հայտնում է Բելգիայի ոստիկանությունը։

«Պավիյոն փողոցի շրջանում երթեւեկությունը փակ է պատանդ վերցված անձանց պատճառով»,- հայտնել են քաղաքային ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից։ Խոսքը քաղաքի հյուսիսային թաղամասի մասին է, որը գերազանցապես բնակեցված է ներգաղթյալներով։

Սա այս շաբաթվա մեջ արդեն 2-րդ դեպքն է, երբ Բրյուսելի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքում մարդիկ են գերի վերցվել։ Նախորդ դեպքի  մասին հայտնի էր դարձել հուլիսի 28-ին։ Կենտրոնական Լուիզ փողոցի բնակարանում դիրքավորված նախկին զինվորականի բնակարանը գրոհելուց հետո պարզվել էր, որ նա զինված չէ, իսկ բնակարանում պատանդներ չկան, գրում է ՏԱՍՍ-ը։