Քննչական մարմինները խուզարկություններ են իրականացնում «Յոթերորդ օրվա ադվենտիստներ»  կրոնական կազմակերպության գրասենյակներում Նիժնի Նովգորոդում վեց երեխայի սպանության հարցով, փոխանցում է ՔԿ-ի կայքը։

Լրատվամիջոցներում արդեն իսկ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ երեխաների սպանության համար մեղադրվող հայրը՝ Օլեգ Բելովը, այդ եկեղեցու հետեւորդ էր, փոխանցում է  Gazeta-ն։

«Այդ կազմակերպության գրասենյակներում մի շարք խուզարկություններ են անցկացվել, ընդ որում՝ ոչ միայն Նիժնեգորոդյան շրջանում», — հայտարարել է տեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

Բացի այդ, ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործ են հարուցել պատահածի համար պատասխանատու նիժնեգորոդյան պաշտոնյայի դեմ։