ԱՄՆ-ում մահացել է Նյու Ջերսիի նահանգի մաֆիոզի ընտանիքի ղեկավարը, որը դարձել էր «Սոպրանոների կլանը» հանրահայտ հեռուստասերիալի գլխավոր հերոսների նախատիպը, գրում է The Independent-ը։

Իրավապահները չեն նշում 90-ամյա Ջոն Ռիջիի մահվան պատճառը։

Դատախազության կարծիքով՝ Ռիջին ղեկավարում էր ընտանիքի գործերն անգամ այն ժամանակ, երբ գտնվում էր բանտում, գրում է Gazeta-ն։