Ֆիլիպիններում մոլեգնած Սոուդելոր թայֆունի պատճառով ծայր առած ուժեղ հեղեղներից զոհվել է առնվազն 5 երեխա, եւս 3-ն անհետ կորած է համարվում։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հատկապես ծանր է վիճակը մեծությամբ երկրորդ կղզում՝ Մինդանաոյում։ Թայֆունի պատճառով արշիպելագում անձրեւներ են տեղում։ Շատ բնակավայրեր ջրի տակ են մնացել։ Մինդանաո կղզում տուժել է առնվազն 2 հազար մարդ։

Օգոստոսի 6-ին փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել Բատանեսու կղզում, որտեղ օրվա երկրորդ կեսին ուժգին քամի եւ հորդառատ անձրեւներ են սպասվում, գրում է ՏԱՍՍ-ը։

Սոուդելոր թայֆունը վերջնականապես կլքի Ֆիլիպինները շաբաթ օրը եւ կշարժվի Չինաստանի արեւելյան եւ հարավային առափնյա հատվածների ուղղությամբ։