Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է ներքին օրգաններում, մասնավորապես ստամոքսում փող տեղափոխող մի կնոջ։ Կնոջ ստամոքսում հայտնաբերվել է 38.5 հազար դոլար գումար, հայտնում է AP-ն։
Միջադեպը տեղի է ունեցել 2 օր առաջ։ Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության գեներալ Գուստավո Մորենոն, 39-ամյա կոլումբիացի կինը, որը հագուստի մոդելավորող է, Մեխիկոյից ժամանել էր Բոգոտա։ Բժշկական ընթացակարգերից հետո նրա մարմնի միջից լատեքսապատ 64 պատիճ էին հանել, որոնցից յուրաքանչյուրում՝ 5-ական 100 դոլարանոց թղթադրամ։
Հանցագործներն այս մեթոդն օգտագործում են հիմնականում թրմանյութ տեղափոխելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























