Սեւանի ափին գտնվող Ճամբարակ քաղաքում կնորոգեն այն մի քանի չորսհարկանի շենքերի տանիքները, որոնք վնասվել են ուժեղ քամուց։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 6-ի նիստին հայտարարել է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով, այդ նպատակի համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 49,6 միլիոն դրամ։

«Այսպիսով՝ մենք կկատարենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը»,-իր հերթին հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է հնարավորինս արագ սկսել վերանորոգման աշխատանքները եւ կարճ ժամկետում ավարտել։