Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծված նախաձեռնութան մասին պաշտոնապես կհայտարարվի սեպտեմբերի սկզբին, ամենաուշը՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, թեեւ այն արդեն 3 ամիս է՝ գործում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ նախաձեռնության անվան հարցում արդեն վերջնական հայտարարի են եկել, բայց այն «Հայկական երազանք» չի կոչվելու, ընտրել են այլ անուն, որը ոչ մի կերպ չեն բարձրաձայնում:
Նախաձեռնության հիմնական կազմը ավելի քան 10 հոգի է, պատգամավորներից միայն Էդմոն Մարուքյանն է մասնակցում, մյուսները քաղաքացիական, բիզնես եւ ակադեմիական ոլորտից են, որպես այդպիսին՝ քաղաքական անցյալ չունեն, բայց քիչ թե շատ հայտնի են իրենց ոլորտներում:
Նախաձեռնության հեղինակը Էդմոն Մարուքյանն է, ով որոշել է այն դարձնել կուսակցություն եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:




























