Պերուում երիտասարդ կին է մահացել, որը փորձել է մոտենալ երկի վարչապետ Պեդրո Կատերիանոյին եւ կառավարության այլ անդամների տեղափոխող ուղղաթիռին:

Միջադեպը տեղի է ունեցել Էկվադորին սահմանակից հյուսիսային Տումբեսի շրջանում: Ինչպես հաղորդում է RPP ռադիոկայանը, 20-ամյա Լինա Սալատա Ֆեյհոն կարողացել է ճեղքել ոստիկանական շղթան, որպեսզի իր եղբոր ճակատագրի վերաբերյալ նամակ հանձնի վարչապետին: Աղջիկը համարում էր, որ եղբայրը բանտում է գտնվում տեղական իշխանությունների կամայականությունների հետեւանքով:

Երբ աղջիկը մոտեցել է ուղղաթիռին, վերջինիս թիակներից մեկը հարվածել ու կտրել է կնոջ գլուխը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բանակի հրամանատարությունը, որին պատկանում է ուղղաթիռը, իր ցավակցություններն է հայտնել կնոջ մահվան կապակցությամբ եւ հանձնարարել նրա ընտանիքին անհրաժեշտ աջակցություն տրամադրել: Վարչապետի աշխատանքային ծրագիրը դադարեցվել է: