Պակիստանի Հայբեր-Փախթունխվա նահանգում ազգային ՌՕՈւ ուղղաթիռի կործանումից զոհվել է 12 զինծառայող։ Այս մասին հայտարարել է հանրապետության բանակի մամուլի ծառայությունը։

Զինծառայողների տեղեկություններով՝ ռազմական բժիշկներ տեղափոխող Մի-17 ուղղաթիռը կործանվել է Մոհարի լեռներում։ Վթարից զոհվել են բոլոր ուղեւորները եւ  օդաչուները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել։ Վայր ընկնելուց հետո ուղղաթիռը հրդեհվել է։

Ուղղաթիռն ուղեւորվում էր Պակիստանի հյուսիսարեւելյան Գիլգիթ Բալթիսթանի շրջան, որտեղ այս պահին հեղեղներից տուժած բնակչության փրկարարական աշխատանքներ են իրականցվում։