Գերմանիայի Համբուրգ քաղաքի արդյունաբերական գոտուն մոտ գտնվող հյուրանոցից մոտ 100 կենվոր է տարհանվել քիմիական ձեռնարկություններից մեկում արտակարգ իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է հրշեջ ծառայությունը։

Ձեռնարկության տարածքում թունավոր գազի առատ արտանետում է գրանցվել։ 48 մարդ բողոքել է շնչառական խնդիրներից եւ աչքերի քորից, եւս 17-ը հիվանդանոց է տեղափոխվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Մոտակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել պատուհանները չբացել եւ խուսափել փողոց դուրս գալուց։ Երկու ժամ անց այդ նախազգուշացումը հանվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թե կոնկրետ ինչ թունավոր գազ է արտանետվել, չի հաղորդվում։