Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բուկավու քաղաքից 38 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։