Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մալազիական Boeing 777-ի ընդլայնված որոնումները Ռեյունիոն կղզում եւ շրջակա ջրային տարածքում։ Աշխատանքների սկիզբը ստիպված են եղել մի քանի ժամով հետաձգել այդ շրջանում եղանակի կտրուկ վատթարացման պատճառով․ հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվել են հզոր քամով։ 

Ֆրանսիայի իշխանությունների ցուցումով բեկորների որոնման գործին միացել է ռազմածովային այն բրիգադը, որը տեղակայված էր որոնումների տարածքում։ Հատկացվել է նաեւ ուղղաթիռ եւ Ռեյունիոնում տեղակայված ծովային պարեկության մի ուղղաթիռ, որը զինված է դիտարկման հզոր սարքերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։