Հայաստանի տարածքում, օգոստոսի 8-ին շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+28,

Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+37: