Օգոստոսի 6-ին, ժամը 20.30-ին, անձը չպարզված վարորդը անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայով ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 120 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: