Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուդ Շմիդթը տեղափոխվել է Համբուրգ քաղաքի հիվանդանոց, հայտնում է Focus Online-ը։

Բժիշկները 96-ամյա քաղաքական գործչի մոտ ջրազրկում են ախտորոշել։ «Շմիդթի կյանքին ոչինչ չի սպառնում»,- հայտարարել է հւվանդանոցի գլխավոր բժիշկ Կարլ Հայնց Քուքը։ Ի սկզբանե բժիշկները կասկածում էին, որ Շմիդթի մոտ սրտային հիվանդություն է։

Հաղորդվում է, որ Շմիդթը հիվանդանոցից դուրս կգրվի օգոստոսի 9-ին կամ 10-ին, հայտնում է Lenta-ն։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը Գերմանիան ղեկավարում էր 1974-1982թթ.