Դիկտատոր Աուգուստո Պինոչետի իշխանության տարիներին Չիլիի գաղտնի ոստիկանության նախկին ղեկավար Մանուել կոնտրերասը մահացել է Չիլիի զինվորական հոսպիտալում: Նա դատապարտվել էր 500 տարվա ազատազրկման՝ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, հաղորդում է Associated Press-ը:

Կոնտրերասը հիվանդանոց էր տեղափոխվել նախորդ տարի սեպտեմբերին՝ երիկամների հետ կապված խնդիրների պատճառով, եւ մահացել է բանտի հիվանդանոցում 86 տարեկան հասակում, հաղորդում է Gazeta-ն:

Գործակալությունը հաղորդում է, որ երբ հայտնի է դարձել կոնտրերասի մահվան մասին, մի քանի տասնյակ մարդ հավաքվել են հոսպիտալի մոտ Չիլիի պետական դրոշներով եւ շամպայնով նշել այդ իրադարձությունը: