Աֆղանստանում ռազմական գործողությունների վերջին 2 օրվա ընթացքում մոտ 115 գրոհային է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է երկրի ՊՆ ներկայացուցիչ Զահիր Ազիմին։

«Վերջին 48 ժամվա ընթացքում սպանվել է 115 ահաբեկիչ, 44 մարդ վիրավորվել է, 5-ը՝ ձերբակալվել։ Սպառազինությունների մի մասը առգրավվել է»,- մեջբերում է Khaama Press-ը գեներալ Ազիմի՝ Թվիթերում արած հայտարարությունը։

Գեներալը նշել է, որ գործողության ժամանակ սպանվել է Աֆղանստանի բանակի 12 զինվոր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։