«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները նոր սեզոնին իրենց երկրպագուների համար տարբեր անակնկալներ են պատրաստում: Դրանցից մեկն այն է, որ սերիալներից մեկի դրվագներում ներկա կլինի արքայական ընտանիքի անդամը: HBO հեռուստաալիքը պատրաստվում է նկարահանումների հրավիրել Եղիսաբեթ II-ի թոռանը՝ արքայազն Հարրիին:
Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով, հեռուստաալիքի ղեկավարությունն այդ հարցի վերաբերյալ արդեն խոսել է արքայազնի հետ եւ համաձայն է փոխել նկարահանումների իր գրաֆիկը՝ համաձայնեցնելով այն արքայազնի պահանջերին, հաղորդում է Нellomagazine-ը:
Արքայազն Հարրին պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատել: Նշվում է, որ այս դեպքում՝ շատ բան կախված կլինի Եղիսաբեթ թագուհու կարծիքից, իսկ արքայազն Հարրին հակված է համաձայնել առաջարկին, հաղորդում է Metro-ն:





























