Այս երկու ամսական փոքրիկի լուսանկարը ոչ միայն հատնյակ հազարավոր մեկնաբանությունների առարկա, այլեւ տարբեր երկրների ինտերնետ պարբերականներում հոդվածների աղբյուր է դարձել:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բրիտանական Գլոսթերի բնակիչ երիտասրդ մայրիկ Էմմա Դեւիսը մի անգամ իր ամուսնուն խնդրել է հագցնել իրենց փոքրիկին՝ Լեննիին եւ կարճ ժամանակով դուրս է եկել սենյակից:
Երբ մայրիկը վերադարձել է եւ տեսել է փոքրիկին, չի կարողացել զսպել ծիծաղը. Հայրիկը երեխայի «բոդին» գլխիվայր է հագցրել, որտեղ փոքրիկի ոտքերը եղել են հագուստի թեւքերի մեջ: Զավեշտալին այն է, որ Նիկը միանգամից չի հասկացել իր սխալը, նա վստահ է եղել, որ ճիշտ է հագցնում երեխային: Անգամ ուրախացել է, որ հագուստն այնքան հարմարավետ է՝ եւ ձեռքերն են տաք, եւ տակդիրը փոխելն է հեշտ:
Էմման լուսանկարել է երեխային եւ տեղադրել լուսանկարը ֆեյսբուքի The Unmumsy Mum խմբում: Լուսանկարը 118 հազար «լայք» է հավաքել եւ 14 հազար «շեյր»:
Շատ մայրիկներ գրել են, որ իրենց ամուսինները եւս նման սխալ են թույլ տվել եւ հրապարակել նմանատիպ լուսանկարներ:





























