Խաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնյան կղզիների մոտ, 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասված է ԱՄՆ երկրաբանական ծառայության հայտարարության մեջ։
Էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Հոնիարայից 214 կմ դեպի արեւմուտք, փոխանցում է Gazeta-ն։
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Հնարավոր ցունամիի վտանգ նույնպես չկա։




























