Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Թումանյան փողոցի թիվ 6 տան ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: