Աֆղանստանում երկուշաբթի տեղի ունեցած 5.7 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաեւ տարածաշրջանի այլ երկրներում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Սեյսմոլոգների տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ֆայզաբադ քաղաքից 88 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝    88 կմ խորության վրա։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, ստորգետնյա ցնցումները զգացվել են մասնավորապես Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում եւ Պակիստանի մայրաքաղաք Իսպամաբադում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։