Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային եւ նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ եւ բաց մաշկ ունեցող անձանց:



























