Գերմանիայի գլխավոր դաշնային դատախազը netzpolitik.org պարբերականի լրագրողների վրայից հանել է պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքը, փոխանցում է Reuters-ը։
Դատախազ Գերհարդ Ալտֆատերը հայտարարել է, որ լրագրողների հրապարակած փաստաթղթերը ազգային անվտանգության համար սպառնալիք չեն ներկայացնում եւ պետական գաղտնիք չեն հանդիսանում։
Այս գործը հասարակական լայն հնչեղություն է ձեռք բերել, այն կոչել են խոսքի ազատության ոտնահարման ակնառու օրինակ, փոխանցում է Gazeta-ն։
Նախկինում Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն էր սկսել Netzpolitik.org բլոգի թղթակից Անդրե Մայստերի եւ կայքի գլխավոր խմբագիր Մարկուս Բեկեդալի դեմ՝ պետական դավաճանության կասկածով։
Դատական գործի պատճառ էին դարձել փետրվարի 25-ին եւ ապրիլի 15-ին հրապարակված հոդվածները, որոնք հայտնվել էին պարբերականի ձեռքի տակ։
Դրանցում հաղորդվում էր, որ Սահմանադրության պահպանման դաշնային տեսչությունը լրացուցիչ ֆինանսավորում է փնտրել առցանց աղբյուրների հանդեպ վերահսկողությունը մեծացնելու համար, ինչպես նաեւ սոցցանցերին հետեւող բաժանմունք է ստեղծել։





























