Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին, որը իշխանազրկվել էր 2013թ. հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման հետեւանքով, բանտում հացադուլ է հայտարարել։ Ինչպես հայտնել է նախկին նախագահի փաստաբան Աբդ էլ Մակսուդը, Մուրսին վախենում է, որ բանտի սնունդը իրեն կարող է սպանել։
Փաստաբանի խոսքով՝ իր հաճախորդը տառապում է շաքարային դիաբետից եւ բազմիցս խնդրել է անհրաժեշտ անալիզներ անցկացնել՝ պարզելու համար, թե բանտային սնունդը համապատասխանում է արդյոք իր դիետային։ Սակայն նրա բողոքները անտեսվել են։ Այս կապակցությամբ նախկին նախագահը որոշել է հացադուլ է հայտարարել, փոխանցում է Vesti-ն։
Մուհամմեդ Մուրսին ցմահ ազատազրկվել է 2011թ. հեղափոխության ժամանակ բանտից փախչելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով։



























