Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբբի Ֆիշերի 2 մլն ժառանգության հավակնորդների թիվը նվազում է:
Իսլանդիայում հրապարակել են լեգենդար շախմատիստի արտաշիրմած մասունքների ԴՆԹ-թեսթի արդյունքները: Դրանք անցկացվում էին մարզիկի ֆիլիպինցի ընկերուհու՝ Մերիլին Յանգի խնդրանքով, ով պնդում էր, թե 2001թ. մայիսի 21-ին դուստր է ունեցել Ֆիշերից: ԴՆԹ-անալիզը չի հաստատել, որ Ֆիշերը եղել է 9-ամյա ֆիլիպինցի աղջնակի հայրը, հաղորդում է ВВС-ն:
Ֆիշերի ժառանգությանը հավակնում են նրա երկու զարմիկները՝ մահացած քրոջ որդիներն ու ճապոնուհի այրին՝ շախմատիստուհի Միեկե Վատաին:
Ֆիշերը մահացել է 2008թ. հունվարի 17-ին Իսլանդիայում, որտեղ ապրում էր 2005-ից: Նա կտակ չէր թողել, ինչի պատճառով էլ վեճեր էին առաջացել:



























