Տոմսկի մարզի քննիչները քրեական գործ են հարուցել ծեր կնոջ վայրագ սպանության փաստով։ Կնոջը դանակի ավելի քան հարյուր հարված են հասցրել։ 

Դաժան հանցագործության մեջ կասկածվում է Կոլպաշեւո քաղաքից  14-ամյա մի աշակերտուհի, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը։

«Աղջիկը 85-ամյա հարեւանուհուն դանակի ավելի քան հարյուր հարված է հասցրել, ինչի հետեւանքով կինը մահացել է», - պարզաբանել են քննչական հիմնարկում։ Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի համաձայն («Սպանություն»)։

Ձերբակալված անչափահասի խոսքով, նա հարեւանուհու վրա հարձակվել է տարաձայնության պատճառով, ընդ որում թոշակառու կինն իբր առաջինն է հարվածել։

Ծեր կնոջ դին հայտնաբերվել է նրա տանը՝ օգոստոսի 4-ի երեկոյան։ Մինչ այդ, աշակերտուհի-հարեւանուհին է հյուր եկել կնոջը։ Դատարանի որոշմամբ պատանի չարագործը կալանքի մեջ կգտնվի մինչեւ դատավճռի հրապարակումը։