Բրիտանացի արքայազն Հարրին նորից մորուք է աճեցրել, հաղորդում է The Daily Mail-ը:
Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդուն առաջին անգամ են լուսանկարահանել այն պահից ի վեր, երբ նա հուլիսի գաղտնի մեկնեց Աֆրիկա՝ զինվորականների հետ պայքարելու ձկնագողերի դեմ:
Հարրին լուսանկարվել է որբացած ռնգեղջյուրներին օգնող կենտրոնի կամավորների հետ, ՀԱՀ-ում: կենտրոնի աշխատակիցների խոսքով, արքայազնը Khulula Care for Wild-ում մնացել է ավելի քան երկու ժամ: Նա շփվել է անձնակազմի հետ եւ մասնակցել կենդանիների կերակրմանը, հաղորդում է Gazeta-ն:
Հարրիին ուղեկցել են երկու թիկնապահներ, ինչպես նաեւ Վեսթմինսթերի հերցոգ Հյու Գրոսվենորի 25-ամյա որդին: Գրոսվենորը արքայազն Ջորջի կնքահայրն է:
Khulula Care for Wild-ում խոստովանել են, որ Հարրիի այցն իրենց համար մեծ անակնկալ է եղել:





























