Ճապոնիայի արեւելքում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, 5,1 մագնիտուդով: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը:
Ըստ այդմ, էպիկենտրոնը գտնվել է Հոկայդո կղզու Տոկատիի շրջանում, օճախը գտնվել է 80 կմ խորության վրա:
Նույն օրը լուսաբացին եւս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 5 մագնիտուդով, Հոնսյու կղզու Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, որտեղ 4 տարի առաջ վթարվել էր ատոմակայանը: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Տոկիոյում, բայց աննշան ուժգնությամբ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Երկու երկրաշարժերից վնասների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մասին եւս չի հաղորդվել:





























