Եգիպտոսում շոգից մեկ օրում 11 մարդ է մահացել, հաղորդում է երկրի առոջղապահության նախարարությունը:

Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 87-ի, մոտ 1,5 հազար մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Անբնական շոգ եղանակը Եգիպտոսում պահպանվում է արդեն երրորդ շաբաթը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վերջին անգամ նման շոգ եղանակ, երբ ցերեկը ջերմաստիճանը հասնում է +50-ի, Եգիպտոսում եղել է 1978 թվականին: