Սան Պաուլոյի ոստիկանությունը հետաքննում է 17 մարդու սպանությունը, որը տեղի է ունեցել երեք ժամվա ընթացքում՝ հրազենային վնասվածք հասցնելու միջոցով, հաղորդում է Associated Press-ը։

Սպանությունների շարքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի գիշերը՝ քաղաքի արևելյան հատվածում։ Մի մեքենա է մոտեցել բարերից մեկին, մեքենայից դուրս են եկել գլխանոցով մարդիկ և կրակ են բացել, որի հետևանքով 10 մարդ սպանվել է։ Մի երիտասարդ սպանվել է բարից ոչ հեռու։ Նույն շրջանում ևս մի տղամարդ է գնդակահարվել մոտոցիկլով եկած անծանոթների կրակոցից։ Մնացած հինգ սպանությունները տեղի են ունեցել քաղաքի երկու այլ շրջանում, փոխանցում է Gazeta-ն։

Ինչպես տեղի լրատվամիջոցներին հաղորդել են ականատեսները, մարդասպանները հարցրել են, թե ներկաներից ով քրեական անցյալ ունի և կրակել են ներկայացողների վրա։